ԼՂ-ում գտնվող որոնողափրկարարական խմբի հետ ոչինչ չի պատահել. Հունան Թադևոսյան

ԼՂ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ ԼՂ-ում գտնվող որոնողափրկարարական խմբի հետ ոչինչ չի պատահել։

«Տղերքը լավ են, ուղղակի բջջային և ինտերնետ կապի բացակայության պատճառով, կապ հաստատել չի հաջողվում»,- նշել է նա։

Ավելի վաղ նա գրել էր.

«Այս օրերին երբ Արցախի բնակչությունը գրեթե ամբողջությամբ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, ՆԳՆ ԱԻՊԾ և ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողներ` ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի գլխավորությամբ, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, շարունակում են մնալ Արցախում և ամենօրյա ռեժիմով` միանգամից մի քանի ուղղություններով իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ։
Սա չափազանց բարդ աշխատանք է, այն դեպքում` երբ որոնվողի գտնվելու վայրին ծանոթ ուղեկցողները Արցախում չեն։
Իսկ սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետն ավելի է բարդացրել ու կրկնապատկել աշխատանքը։
Խումբը դեռևս կաշխատի, քանի դեռ ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողներ ու քաղաքացիական անձինք կան, որոնց մասին առայժմ որևէ տեղեկություն չկա։
Հայտնաբերված աճյուններն ու մասունքները կտեղափոխեն Հայաստան, դատաբժշկական փորձաքննության միջոցով ինքնությունները պարզելու նպատակով»։

Related posts

Փրկարարները նույնականացրել են Իրանի նախագահի ուղղաթիռի հավանական տեղանքը

Իրանի հոգևոր առաջնորդը աղոթում է Էբրահիմ Ռայիսիի համար

Կադրեր Ռաիսիի ուղղաթիռից՝ վթարից մեկ ժամ առաջ