ԼՂ-ից բռնի տեղահանվածներին մասնագիտական ուսուցում տրամադրելու և աշխատանքով ապահովելու ծրագրից օգտվում է շուրջ 780 անձ. ԱՍՀՆ

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրից այս պահի դրությամբ օգտվում է շուրջ 780 անձ։ Այդ մասին հայտնում են ԱՍՀՆ-ից:
«Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում շարունակվում է հայրենակիցների հաշվառման գործընթացը։
Հիշեցնենք, որ միջոցառման շահառու դառնալու համար ԼՂ-ից բռնի տեղահանված 16-63 տարեկան անձինք կարող են դիմել ՄՍԾ տարածքային կենտրոն, որտեղ հաշվառվելուց հետո կարող են օգտվել առաջարկվող երեք բաղադրիչներից մեկից՝
  • անցնել մասնագիտական ուսուցում, որից հետո ձեռք բերել աշխատանք.
  • անցնել աշխատանքային փորձառություն, որից հետո՝ աշխատանք.
  • անցնել մասնագիտական ուսուցում, որից հետո ձեռք բերել աշխատանքային փորձառություն և ապա՝ աշխատանք»,- նշվում է հայտարարության մեջ։

Related posts

Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ

Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել. տեսանյութ