Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ նոյեմբերի 18-ի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Լիլիթ Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնին:

Երևան քաղաքի նորանշանակ դատախազ Լիլիթ Գրիգորյանը 1996 թվականից աշխատում է ՀՀ դատախազության համակարգում:

Մասնավորապես.

  • 20.05.1996 – 21.12.1998 – Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազություն, ստաժոր.
  • 21.12.1998 – 12.01.1999 – Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազության քննիչ.
  • 12.01.1999 – 08.04.2003 – Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազի օգնական.
  • 08.04.2003 – 30.11.2007 – Երևան քաղաքի դատախազի օգնական.
  • 30.11.2007 – 31.10.2013 – Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ.
  • 31.10.2013 – 18.11.2022 – Երևան քաղաքի դատախազի տեղակալ:

Related posts

Երևանում դիմակավորված անձինք առևանգել են օտարերկրացու դստերը. ինչպես, որտեղ և ում հետ է հայտնաբերվել երեխան

Պուտինն ինձ ասեց, որ անպայման պատասխան հարված կհասցնի Ուկրաինային. Թրամփ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել