Լիբանանն ու Իսրայելը վերսկսել են բանակցությունները Հռոմում

Լիբանանն ու Իսրայելը վերսկսել են բանակցությունները Իտալիայի մայրաքաղաքում՝ հայտնել է Reuters գործակալությունը: Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն պիլոտային ծրագիրը, որը նախատեսում է լիբանանյան բանակի տեղակայումն այն տարածքներում, որտեղից Իսրայելի զինված ուժերը պետք է հեռանան: Ծրագրի նպատակն է ապահովել, որ այդ շրջանները զերծ լինեն «Հըզբոլլահ» շարժման սպառազինությունից և ենթակառուցվածքներից:

Լրատվամիջոցների տվյալով՝ Իսրայելի պատվիրակությունը գլխավորում է Վաշինգտոնում երկրի դեսպան Յեհիել Լեյտերը:

Բեյրութն էլ հույս է հայտնել, որ ԱՄՆ միջնորդությամբ կնքված գործարքի շրջանակներում Հարավային Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերումն ապահովելու հարցում առաջընթաց կլինի:

Related posts

Վալյա Հովագիմյանը որոնվում է որպես անհետ կորած

Արմեն Գրիգորյանը և Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությունը քննարկել են հետագա համագործակցության հարցեր

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար