Լիբանանը կոչ է արել ՄԱԿ-ին պարտադրել Իսրայելին իր տարածքից հեռացնելու բետոնե պատը

Լիբանանի ԱԳՆ-ն բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ՝ կապված Իսրայելի կողմից երկրի հարավում բետոնե պատ կառուցելու հետ: Բեյրութը ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է արել ճնշում գործադրել Թել Ավիվի վրա՝ այդ կառույցն ապամոնտաժելու և «կապույտ գծից» դուրս բերելու համար՝ դա համարելով երկրի ինքնիշխանության կոպիտ խախտում։ Այդ մասին ասվում է Լիբանանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը ներկայացրել է «ՌԻԱ Նովոստին»:

Լիբանանը նաև պահանջել է դադարեցնել երկրի տարածքում այսպես կոչված «բուֆերային գոտիների» կիրառումը, պահպանել միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի պարտավորությունները, ինչպես նաև ապահովել Լիբանանի քաղաքացիների վերադարձը սահմանամերձ գյուղեր։

Related posts

ԿԳՄՍՆ-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Հուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ

Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին