Լիանա Գյուրջյանը` ծանրամարտի աշխարհի չեմպիոն

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի պատվիրակներն այսօր առաջին ոսկե մեդալը նվաճեցից:

Աղջիկների 81 կգ քաշային կարգում մեր մարզուհի Լիանա Գյուրջյանը երկամարտի 223 (98+125) կգ արդյունքով զբաղեցրեց 1-ին տեղը: Նա լարված պայքարում առաջ անցավ Թուրքիայի ներկայացուցիչ Դիլարա Ուչանից, որը ցույց տվեց 222 (99+123) կգ արդյունք:

Լիանա Գյուրջյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց նաև հրում վարժությունում, իսկ պոկում ձևում նա բավարարվեց արծաթե մեդալով:

Related posts

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակով

Վաղարշակ Հակոբյանը հեռանում է ԱԺ-ից, բայց մնում է ՔՊ անդամ․ գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտում

Մանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է