Լիահույս ենք, որ կհաջողվի այսօր և հետագայում առաջ գնալ սահմանազատման հանձնաժողովի գործունեության մեջ. ԱԺ նախագահ

Հստակության ակնկալիքներ ունենք, որովհետև մենք ականատես ենք լինում, որ մինչև այս պահը կա խնդիր քարտեզների հետ կապված: Այդ մասին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ համատեղ ասուլիսին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այսօր սպասվող սահմանազատման հանձնաժողովների հանդիպումից ունեցած ակնկալիքներին:

«Հայկական կողմը պատրաստ է, և ինչպես արդեն իսկ հայտարարվել է, մենք կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղով է անցնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը, և ոչ միայն ցույց տալ ինչ-որ երևակայական քարտեզներով, այլ՝ իրենց տակ իրավական հիմք ունեցող քարտեզներով, և մենք լիահույս ենք, որ կհաջողվի այսօր և հետագայում առաջ գնալ այդ հանձնաժողովի գործունեության մեջ»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Related posts

2026-ի 9 ամիսներին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 20,345 դեպք է արձանագրվել

Հրապարակվել է լիցենզավորման ոչ ենթակա ապրանքների ցանկը․ ՊԵԿ

Պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը