«Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից հետո հավաքական ուժերի մարտունակությունը չի փոխվել». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից հետո Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական պաշտպանության ուժերի մարտունակության մեջ փոփոխություններ չեն նկատվել: Այս մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նրա խոսքերով` վերջին տարիներին Հայաստանի զինված ուժերը ՀԱՊԿ բոլոր միջոցառումներում, առաջին հերթին՝ զորավարժություններում, «ցուցադրել են բավական բարձր մակարդակի պատրաստվածություն»:

«Պետք է հասկանալ, որ Հայաստանի զինված ուժերը մեր հավաքական պաշտպանական ուժերի միայն մի մասն են: Եվ, իհարկե, նույնիսկ չնայած հակամարտությանը, մեր հավաքական պաշտպանական ուժերի մարտունակության մեջ մենք փոփոխություն չենք տեսնում: Ընդհակառակը, ամեն տարի ամրապնդում ենք մեր ուժերը»,-նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Related posts

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենսդրական խստացումներ նախաձեռնելու առաջարկով

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները

Ընդդիմադիր 6 կուսակցություններ հայտարարություն են տարածել ընտրությունների արդյունքների վերաբերյալ