Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահներին սկսել են պատվաստել կորոնավիրուսի դեմ. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում ռազմական բժիշկները սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստել ռուս խաղաղապահներին, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:

«Նախօրեին հատուկ ջերմատարներով ռուսական արտադրության «Спутник-V» պատվաստանյութի 2000 չափաբաժին է տրամադրվել հետագա կիրառման համար»,- նշված է հաղորդագրությունում:

Պատվաստումը կիրականացվի երկու փուլով. առաջին փուլում մինչև հունվարի վերջ կպատվաստվեն բոլոր խաղաղապահները, երկրորդ փուլը կտեւի մինչև փետրվարի 21-ը: Առաջինը պատվաստվել են խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ու ռազմական բժիշկները:

Related posts

Նոյեմբերի 9-14-ը Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները

Կրակովի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

«Զվարթնոց»-ում վայրէջք է կատարել բուլղարական GullivAir ավիաընկերության առաջին ինքնաթիռը՝ ազդարարելով Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթների վերագործարկումը