Լեհաստանը պատրաստ է Ուկրաինային փոխանցել իր ՄիԳ-29 կործանիչները

Լեհաստանը հաստատել է Ուկրաինային ՄիԳ-29 կործանիչներ փոխանցելու ծրագրերը։ Այս մասին հայտարարել է նախագահ Կարոլ Նավրոցկին։ Նրա խոսքը մեջբերել են լեհական լրատվամիջոցները։

«Տեղի է ունենալու հակադրոնային համակարգերի հետ ՄիԳ-երի փոխանակում, որը չի հակասում մեր քաղաքականությանը, ուստի պաշտոնական ընթացակարգերից հետո, կարծում եմ, հարցը կլուծվի»,- ասել է նա և հավելել, որ նման որոշումն իր լիազորությունների մեջ չի մտնում, սակայն ինքը կողմ է ինքնաթիռների փոխանցմանը: Լեհաստանի զինված ուժերում կա 14 ՄիԳ-29 կործանիչ:

Ավելի վաղ Լեհաստանի ՌՕՈՒ-ի սպառազինությունից հանվող ՄիԳ-29 կործանիչները Ուկրաինային հանձնելու ծրագրերի մասին հայտարարել էր Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը: Փոխարենը Ուկրաինան Լեհաստանին է փոխանցելու ԱԹՍ տեխնոլոգիաները:

Related posts

ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել

ԵԽ գլխավոր քարտուղարը՝ Հայաստանում խորհրդարանի ընտրության մասին

Ճանապարհների նորոգում՝ դժգոհություններով. մարզպետը հորդորում է բարի լինել