Լեհաստանը կշարունակի աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պայքարում. Դուդա

Ուկրաինան գործընկերների ամուր աջակցության կարիքն ունի, ինչպես և լայնամասշտաբ ներխուժման առաջին օրերին՝ հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:
«Լեհաստանը տրամադրել է սեփական զենքը, որն օգնել է ուկրաինական բանակին դադարեցնել ռուսների գրոհը։ Ավելի քան 300 տանկ, հաուբից, զրահափոխադրիչ և վերջապես՝ մեր ինքնաթիռները: Երբ դա ամենից շատ անհրաժեշտ էր, երբ ոչ բոլորն էին ցանկանում նման աջակցություն ցուցաբերել»,- ասել է Դուդան։
Նա վստահեցրել է, որ Լեհաստանը կշարունակի աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պայքարում:
Դուդան կշտամբել է Արևմուտքին, որ վերջինս 2008 թվականին չի ցանկացել Ուկրաինային և Վրաստանին ընդունել ՆԱՏՕ-ում, որպեսզի չնյարդայնացնի Ռուսաստանին: Նրա խոսքով՝ ներկայիս պատերազմը չէր լինի, եթե Ուկրաինան արդեն պաշտպանական դաշինքի անդամ լիներ։

Related posts

Արսեն Գևորգյանի մահվան դեպքի հետ կապված իրադարձությունները ժամանակագրական հաջորդականությամբ բացահայտված են. Գալյան

Խաղողի մթերում, համայնքային ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ․ Կառավարության հերթական նիստը

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում