«Լելե-Թեփե օպերացիա» հասկացություն ընդհանրապես չի եղել. Նիկոլ Փաշինյան

44-օրյա պատերազմի ժամանակ «Լելե-Թեփե օպերացիա» հասկացություն ընդհանրապես չի եղել, այդ հետո է մտել պրոպագանդիստական առումով՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին:

«Դա կատարյալ անհեթեթություն է, այդպիսի խոսակցություն չի եղել և չէր էլ կարող լինել: Հրավիրել եմ խորհրդակցություն, լսել մարդկանց կարծիքները, թե ինչ կարելի է անել իրադրությունը փոխելու համար, հնչել են առաջարկներ, որից հետո խնդրել, հանձնարարել եմ՝ զինվորականները գնահատեն առաջարկներն ու կայացնեն որոշում: Զինվորականները քննարկել ու կայացրել են որոշում, ինձ զեկուցել են կայացրած որոշման ընթացքի մասին»,- նշել է նա:

Փաշինյանը հիշեցրեց, որ հոկտեմբերի 7-ին զինադադար կնքելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, բայց Ադրբեջանն այդպես էլ չի կատարել իր պայմանավորվածությունները:
«Լելե-Թեփե հասկացություն… Դա ձեր մտացածին, քարոզչական հնարքներն են, որոնց սնանկությունն ընտրությունների արդյունքներով երևաց»,- նշեց վարչապետը:

Related posts

ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Ալի Բաղերի Քանիի հետ

ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը

Պապիկյանը Դելֆին Պրոնկի, Միխայել Զիլբերթի և Չարլզ Ֆրիզի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր