Լարված իրավիճակ ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ. քաղաքացիները սպառնում են նռնակներ պայթեցնել. կա վիրավոր

Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ են հավաքվել մի խումբ քաղաքացիներ, հիմնականում «Մարտական եղբայրության» անդամներ, ովքեր պահանջում են, որպեսզի ոստիկանները ազատ արձակեն իրենց համակիրներին, որոնց, ըստ իրենց, «անօրինական կերպով» բերման են ենթարկել ոստիկանություն։

Ոստիկանության շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել,  ևս 2 հոգի էլ մարտական նռնակները ձեռքերին պահանջում են բաց թողնել համակիրներին, հակառակ դեպքում սպառնում են պայթեցնել նռնակները։

Ժամանել են մեծ թվով կարմիր բերետավորներ:

Որոշ լրատվամիջոցներ էլ հայտնում են, որ նռնակներից մեկը պայթեցվել է, նախնական տեղեկություններով, կան տուժածներ:

ՆԳՆ ոստիկանությունից ավելի վաղ տեղեկացրել են, որ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 24 անձ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ օրվա ընթացքում ձերբակալվածների թիվը մոտ է 50-ին:

Ավելի վաղ «Մարտական եղբայրություն» միաբանությունը  ահազանգել էր իր մի շարք անդամների ձերբակալության մասին:

Related posts

Մահացել է Արմեն Հովհաննիսյանը

Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել. տեսանյութ

Նոր փառահեղ էջեր կգրենք բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ