Լարս տանող ճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Վրաստանից Ռուսաստան Վերին Լարսի անցակետով ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։

Ինչպես հայտնել ենք, այսօր առավոտյան երթևեկությունը բեռնատարների համար փակվել էր ձյան պատճառով։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար», – ասվում է հայտարարության մեջ։

Related posts

Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր լողացող հողմային տուրբինը

Թրամփը Պարսից ծոցի երկրներին մասշտաբային ներդրումներ է խոստացել

ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը