«Լավ, բայց չաշխատելու աշխատավարձը ավելի բարձր ա, քան աշխատելո՞ւ աշխատավարձը»․ Նիկոլ Փաշինյան

«Մենք պետք է հրաժարվենք աշխատունակ մարդուն որևէ տեսակի աջակցություն ցուցաբերելուց։

Ժամանակակից աշխարհում նաև սայլակին գամված մարդը կարող է աշխատել և բավականին լավ վաստակել։ Մենք պետք է մարդկանց տրամադրենք այսպիսի ընկալմամբ, ամենևին չասելով, որ սոցիալական փաթեթները սահմանափակվելու են»,-այսօր՝ նոյեմբերի 21-ին, Կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի համոզմամբ՝ պետք է քաջալերել աշխատանքը․ «Աղքատությունը հնարավոր է հաղթահարել աշխատանքով։ Շատ է լինում, որ մարդկանց հարցնում ենք՝ աշխատո՞ւմ ես, ստացել ենք բացասական պատասխան, ասում ա՝ աշխատավարձը ցածր է։

Դա լեգիտիմ փաստարկ է թվում։ Հետո մտածում եմ՝ լավ, բայց չաշխատելու աշխատավարձը ավելի բարձր ա, քան աշխատելո՞ւ աշխատավարձը։ Աշխատանքի շուկայի մեջ լինելը արդեն նոր հնարավորություններ է բացում»։

Related posts

Տեղի է ունեցել Հայաստանի և Կոսովոյի վարչապետների հանդիպումը

Կասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը