Լավրովն անդրադարձել է Թրամփի վարչակազմի հետ հնարավոր հարաբերություններին

Ոմանք փորձում են ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին ռուսամետ ներկայացնել, բայց դա այդպես չէ՝ ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ  հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա հիշեցրել է, որ Թրամփի նախորդ պաշտոնավարման ընթացքում «հակառուսական պատժամիջոցների թիվը շատ մեծ էր»:

«Ամեն ինչ պարզ կլինի, երբ Դոնալդ Թրամփը ստանձնի նախագահի պաշտոնը։ Ինչպես ասել է Վլադիմիր Պուտինը, «գնդակն իրենց դաշտում է»: Մենք երբեք չենք ընդհատել մեր շփումները, կապերը տնտեսության, առևտրի, անվտանգության և այլ ոլորտներում»,- նշել է Լավրովը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հեռանկարին:

Հարցին, թե Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար Մոսկվան ինչ պայմանների է պատրաստ համաձայնել, եթե Թրամփի վարչակազմը հանդես գա համապատասխան առաջարկով, Լավրովը նշել է՝ հիմնական սկզբունքը Ուկրաինայի «ոչ բլոկային» կարգավիճակն է:

«Ոչ մի ՆԱՏՕ: Ոչ մի ռազմաբազա, ոչ մի զորավարժություն ուկրաինական հողում օտարերկրյա զորքերի մասնակցությամբ։ Վլադիմիր Պուտինն ասել է, որ այդ պայմաններն առաջադրվել են 2022 թվականի ապրիլի դրությամբ, այդ ժամանակից ի վեր ժամանակ է անցել։ Պետք է հաշվի առնել տեղում իրողությունները։ Իսկ դրանք ներառում են ոչ միայն շփման գծի փոփոխությունը, այլև Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետություններում, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում հանրաքվեից հետո Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության փոփոխությունները։ Այժմ նրանք արդեն Ռուսաստանի կազմում են՝ համաձայն մեր Սահմանադրության։ Սա իրականություն է»,- ասել է ռուս դիվանագետը։

Related posts

Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ

Ձեր քաղաքականության շնորհիվ ԱՄՆ-ը շարունակում է հասնել ուշագրավ հաջողությունների. Ալիևի ուղերձը Թրամփին