Լավրովը և Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

Ռուսաստանի արտգործնախարարությունից հայտնել են, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցը: Սերգեյ Լավրովը և Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները։
Ըստ հաղորդագրության՝ Պետքարտուղար Ռուբիոն ողջունել է ռազմագերիների փոխանակման և հրադադարի պայմանների նախապատրաստման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը: Նա վերահաստատել է Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ այսուհետ էլ նպաստելու ռուս-ուկրաինական կարգավորմանը։
Լավրովը նշել է խաղաղության գործընթացներում Միացյալ Նահանգների դրական դերը: Ռուս դիվանագետը հաստատել է ամերիկյան կողմի հետ գործակցությունը շարունակելու Մոսկվայի պատրաստակամությունը։
Անդրադարձ է եղել նաև երկկողմ շփումների հեռանկարին, միջազգային և տարածաշրջանային այլ հարցերի։

Related posts

Մի շարք լրատվամիջոցներ ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ. Նազելի Բաղդասարյանը հերքում է իր առնչությունը դրանց հետ

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Գալուզին

Համաշխարհային բանկը հավանություն է տվել Միջին միջանցքի զարգացման համար Վրաստանին 372 մլն դոլարի վարկ տրամադրելուն