Լավրովը Չավուշօղլուի հետ հանդիպում է անցկացրել G20-ի ԱԳ նախարարների խորհրդակցության շրջանակներում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի հանդիպում է անցկացրել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ G20-ի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցության շրջանակներում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ ռուսաստանցի դիվանագետն արդեն հանդիպել էր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի հետ ՝ Հայդերաբադի պալատում աշխատանքային նախաճաշի ձևաչափով:

Լավրովը Նյու Դելի է ժամանել մարտի 1-2-ը անցկացվող «Մեծ քսանյակի» ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու համար:

Related posts

Զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու Յորք