Լաչինի միջանցքում երթուղու փոփոխությունը տեղի է ունեցել եռակողմ համաձայնությամբ․ Զախարովա

Ռուսաստանը շարունակում է շփումները ադրբեջանական և հայկական կողմերի հետ տարածաշրջանում լարվածության թուլացման նպատակով։ Այդ շփումները շարունակվում են քաղաքական մակարդակում և ռուսական խաղաղապահ առաքելության գծով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Շատ բան կախված է կողմերից, նրանց քաղաքական կամքից և միմյանց ընդառաջ գնալու պատրաստակամությունից։ Մենք մեր կողմից գործադրում ենք բոլոր անհրաժեշտ ջանքերը»,- հայտնել է Զախարովան։
Անդրադառնալով Լաչինի միջանցքում երթուղու փոփոխությանը՝ նա նշել է, որ դա տեղի է ունեցել եռակողմ ձևաչափում համաձայնության հասնելու արդյունքում, ինչպես նախատեսված է 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, ուստի չհամաձայնեցված քայլերի մասին խոսք լինել չի կարող։

Related posts

Երևան-Սևան ճանապարհին մոպեդ է կողաշրջվել․ օտարերկրացի մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Շիրակի մարզպետը հյուրընկալել է Մարդու իրավունքների պաշտպանին

Հայաստանը 6 ամսով արգելում է տոմատի մածուկի ներմուծումը