Ի հիշատակ Արթուր Մխիթարյանի` կատարվել է հոգեհանգստի արարողություն

Այսօր Գյումրու ՍԲ նշան եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստի արարողություն՝ ի հիշատակ ՊՆ N զորամասի զինծառայող շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանի. վերջինս հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետեւանքով զոհված հայ զինծառայողներից մեկն էր: Արթուրը ծնվել էր Գյումրիում 2002 թվականին, սովորել թիվ 24 դպրոցում, ավարտելուց հետո զորակոչվել բանակ: Արթուր Մխիթարյանը երկար տարիներ զբաղվել է նաեւ ըմբշամարտով. նա ընտանիքի ավագ զավակն էր: Արթուրը երեք ամսվա զինծառայող էր, ընկերներն ու հարազատները Արթուրին բնութագրում են որպես բարի ու հայրենասեր որդի, սիրված ընկեր: Արթուրը մեկն էր այն հայորդիներից, որ երիտասարդ կյանքը զոհեց հանուն մայր հողի:

Related posts

Արթիկ-Ալագյազ ճանապարհին վթարի է ենթարկվել ՌԴ ՊՆ «ԿամԱԶ»-ը

Արթիկ-Ալագյազ ճանապարհին ՌԴ ՊՆ «Կամազ»-ը բախվել է քարերին, կողաշրջվել․ 36-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Սինգապուրի առաջնորդը տարեկան կստանա յոթնապատիկ ավելի բարձր աշխատավարձ, քան ԱՄՆ նախագահը