«Ի գործ». սփյուռքահայ մասնագետը մեկ տարի կաշխատի Շիրակի մարզպետարանում

Սեպտեմբերի մեկից Շիրակի մարզպետարանում մեկ տարի ժամկետով աշխատանքի կանցնի Ռուսաստանից Հայաստան ժամանած Սոֆյա Սեյրանովան: Սփյուռքահայ մասնագետը «Ի գործ» ծրագրի մասնակից է, ծնվել է Երեւանում, սակայն կյանքի հետագա տարիներն անցկացրել է Ռուսաստանում: Սոֆյան բակալավրի եւ մագիստրոսի գիտական աստիճան է ստացել Սարատովի ազգային հետազոտական համալսարանում, աշխատել է տարբեր կազմակերպություններում եւ այժմ որոշել է տեղափոխվել Գյումրի՝ իր փորձն ու գիտելիքները ծառայեցնելով մարզպետարանի գործունեությանը: Սփյուռքահայ մասնագետը մարզպետարանում աշխատելու է արտաքին կապերի եւ միջազգային հարաբերությունների ուղղությամբ:

Related posts

Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր

Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը. ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ