Ի գիտություն Ձեզ՝ գյուղերը տարածքային վեճի առարկա չեն. Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Կլաարին

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարություններին, որն ադրբեջանական լրատվամիջոցներին մեղադրել էր Հայաստանի դեմ ուղղված սպառնալիքների համար։

«Պարոն Կլաարը չի կարող ձերբազատվել «նախապաշարմունքներից» (չակերտները՝ Tert.am) և միայն չարիք է տեսնում «ադրբեջանական գյուղերի» (չակերտները՝ Tert.am) վերադարձի վերաբերյալ օրինական դիսկուրսի մեջ: Միևնույն ժամանակ նա բոլորովին անտեսում է հայաստանյան լրատվամիջոցների կոչերը՝ պայքարելու «ապօրինի օկուպացիայի» շարունակման համար։ Ի գիտություն Ձեզ՝ գյուղերը տարածքային վեճի առարկա չեն»,- գրել է Հաջիզադեն։

Նախօրեին Կլաարը X-ի իր միկրոբլոգում գրառում էր արել` նշելով, որ ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են:

«Սահմանների սահմանազատման վերաբերյալ իրական բանակցություններ են անհրաժեշտ, և բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով` համաձայնեցված գործընթացի շրջանակներում»,- գրել էր նա:

Related posts

ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժած

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված խցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է

Ամերիկյան կողմի հետ քննարկվում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնություններ. ԱԳՆ խոսնակ