Իրար նկատմամբ հարգալից հարաբերություններով միայն կկարողանանք ապահովել ԵԱՏՄ-ի զարգացումը․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներին կոչ է արել որոշումներ կայացնելիս հարգել միության երկրների ազգային շահերը, գրում է ТАСС լրատվական գործակալությունը։

«Միայն գործընկեր երկրների շահերի նկատմամբ հարգալից վերաբերմունքի և յուրաքանչյուր անդամ պետության շահերին համապատասխանող կառուցողական լուծումների որոնման հիման վրա մենք կկարողանանք պահպանել ԵԱՏՄ գործունեության արդյունավետությունը։

Մենք անհրաժեշտ ենք համարում մեր ջանքերը կենտրոնացնել սոցիալ-տնտեսական զարգացման ազգային առաջնահերթությունները հաշվի առնելով։ Մեր համագործակցությունը պետք է գործի ի շահ մեր երկրների քաղաքացիների և բիզնեսի, նպաստի նրանց բարեկեցության բարելավմանը և տնտեսությունների արդիականացմանը»,- ասել է նա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում։

Այս տարի Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ-ում։

Related posts

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

Լիանա Մանուկյանը 57 ձայնով ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ