Իրավապահ մարմինների օրինական գործունեությանը խոչընդոտելը և միջամտելը կարող են հանգեցնել քրեական պատասխանատվության. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ տարբեր անձանց կողմից իրավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և միջամտելը, ՀՀ օրենսդրության համաձայն, կարող են հանգեցնել քրեական պատասխանատվության։
«Հորդորում ենք ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագծի ցանկացած դրսևորումներից»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ 1lurer.am-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ քննվող վարույթի շրջանակներում Գյումրու քաղաքապետարանում իրականացվում են քննչական գործողություններ:
Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ:

Related posts

Գևորգ Պապոյանը Ժնևում ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու ներդրումային առաջնահերթությունները

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Ավելի շատ գազ կարտահանենք, եթե հնարավորություն լինի. կա՞ Հայաստանից ավելի լավ ընկեր. Իրանի փոխնախագահ