Իրանցի պաշտոնյաները մեկնաբանել են Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը

Հորմուզի նեղուցը չի փակվել և չի արգելափակվի՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն: «Ոչ մի շրջափակում չի եղել և չկա։ Հետագայում նույնպես չի լինի։ Նեղուցը պատկանում է Իրանին, որը վերահսկում է իր տարածքային ջրերը։ Առևտրային նավերը կարող են դրանով անցնել Իրանի վերահսկողության ներքո»,- նշել է Էսմայիլ Բաղաեին։

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Իբրահիմ Ազիզին էլ հայտարարել է, որ ստեղծված իրավիճակի մասին Թեհրանը նախազգուշացրել էր:

«Մենք զգուշացրել ենք, դուք ուշադրություն չեք դարձրել։ Այժմ վայելեք Հորմուզի նեղուցում իրավիճակի վերադարձը նախկին վիճակին»,- ասել է պաշտոնյան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը կրկին վերահսկողություն է սահմանել Հորմուզի նեղուցի նկատմամբ:

Related posts

Վաղը մեկնելու եմ Իրան. Նիկոլ Փաշինյան

Ժողովուրդը շատ լավ գիտի՝ իր ձայնը կեղծվե՞լ է, թե՞ ոչ. վարչապետ

Ոչ մի պաշտոն հավերժ չի. Ա.Սիմոնյան