Իրանում համաձայնության են եկել երկրի գերագույն առաջնորդի ընտրության հարցում

Փորձագետների խորհուրդը համաձայնության է եկել Իրանի գերագույն առաջնորդի ընտրության վերաբերյալ, հայտարարել է այդ ժողովի անդամ Մոհամմադ-Մեհդի Միրբաղերին։

«Փորձագետների խորհրդի հարգարժան անդամներն այս օրերին ջանքեր են գործադրել՝ համաձայնության գալու գերագույն առաջնորդի հարցում և չեն հիասթափեցրել։ Փառք Աստծու, ձևավորվել է հստակ և միասնական կարծիք, որը ներկայացնում է մեծամասնության դիրքորոշումը»,- նրա խոսքերը մեջբերել է Mehr գործակալությունը։

Միրբաղերին, սակայն, նաև նշել է, որ կան որոշ խոչընդոտներ, որոնք անհրաժեշտ է լուծել։

Ավելի վաղ Փորձագետների խորհրդի անդամ Ահմադ Խաթամին հայտարարել էր, որ Իրանում արդեն որոշակիացել են երկրի գերագույն առաջնորդի պաշտոնի հնարավոր թեկնածուների հարցում և որ մոտ են Ալի Խամենեիի իրավահաջորդին ընտրելուն «առաջին իսկ հնարավորության դեպքում»։

Սակայն նա նաև մատնանշել է «ռազմական դրությունը»։

Related posts

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով

Դատախազությունը, ուսումնասիրելով «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի հանքարդյունահանման գործընթացը, հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով