Իրանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունն ամբողջությամբ դադարեցվել է

Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանին իր բոլոր անցակետերը իրանական բեռնատարների համար։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի՝ Իրանի հետ առևտրի զարգացման ասոցիացիայի ղեկավար Օզջան Ալաշը, փոխանցում է РИА Новости-ն:

Նրա խոսքով՝ այդ որոշումն ընդունվել է՝ ի պատասխան թուրքական բեռնատարների՝ Իրան մուտք գործելու արգելքին։

«Իրանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունն ամբողջությամբ դադարեցվել է իրանա-ադրբեջանական սահմանին ստեղծված լարված իրավիճակի պատճառով»,- նշել է Ալաշը:

Նա հավելել է, որ իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ Թեհրանի և Անկարայի առևտրային հարաբերությունների վրա:

1lurer.am

Related posts

Հանրապետությունում սպասվում են տեղումներ ձյան և թաց ձյան տեսքով, օդի ջերմաստիճանը կնվազի

Խնդիրը նախաբանի և բուն սահմանադրական հոդվածների միջև խզումն է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են