Իրանի տարածքում անօդաչու է ընկել. IRNA

Խոդաաֆարին նահանգի նահանգապետը հայտնել է, որ հոկտեմբերի 20-ի առավոտյան Ղարաբաղում հակամարտող կողմերին պատկանող անօդաչու թռչող սարք է ընկել՝ նահանգի Գարե-Գոուչ (قره قوچ) գյուղի շրջանում: Նահանգապետը նշել է, որ այժմ փորձագետները ուսումնասիրում են, թե որ կողմին է պատկանում այդ անօդաչուն, հայտնում է IRNA գործակալությունը:
Ըստ ԻՌՆԱ-ի՝ 35 հազար բնակչություն ունեցող սահմանամերձ Խոդաաֆարին քաղաքը Թավրիզից 210 կմ հյուսիս-արևելք է՝ Արաս (Արաքս) գետի ափին, ԼՂ պատերազմի ճակատի հարավային կողմում:

Մոտ երեք շաբաթ առաջ ռազմական բախման սկզբից ի վեր 60-ից ավելի ականանետեր են խոցել Խոդաաֆարին քաղաքի մատույցները

Related posts

Զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու Յորք