Իրանի նախագահը՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պատասխանել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, մասնավորապես «Թրամփի ուղու» վերաբերյալ լրագրողների հարցին:

Իրանի նախագահն ասել է հետևյալը. «Այնպես չէ, ինչպես լուրերում ուռճացնում են։ Այս ուղու հետ կապված՝ Իսլամական Հանրապետության պահանջները հաշվի են առնվել»։

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ ներկայությունը չի մտահոգում Իրանին, նա պատասխանել է. «Հարցերից մեկը դա է։ Բայց տարածքային ամբողջականության հարցը, դեպի Եվրոպա կամ հյուսիս մեր ճանապարհի չփակվելու հարցերը հաշվի են առնվել։

Միակ մտահոգությունն այն է, որ ամերիկյան ու հայկական ընկերություն է այդ ճանապարհը կառուցելու»։

Related posts

Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը

Հանրապետության առանձին շրջաններում՝ կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանն էապես չի փոխվի

Արևայրուք՝ առողջությանը չվնասելով