Իրանի հյուսիս-արևմուտքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժել է 165 մարդ

Իրանի հյուսիս-արևմուտքում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Ցնցումները զգացվել են Խոյ քաղաքում և հարակից բնակավայրերում:

Երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 165-ի: Իրանական լրատվամիջոցների տվյալով՝ նրանց մեծ մասն արդեն բուժօգնություն է ստացել:

Նոր հետցնցումներ են արձանագրվել նաև Թուրքիայում, ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան:

Related posts

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր են ստորագրել

Զելենսկին Դուբլինում հանդիպել է Թրամփի բանագնացների հետ․ քննարկվել է գերիների ամենախոշոր փոխանակումը