Իրանի հետ խոշոր ծրագրեր կան. Ավինյան

Հայաստանում է Իրանի արտգործնախարարը: Հայ-իրանական հարաբերությունների հեռանկարներին անդրադառնալով՝ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշեց, որ Իրանի գործընկերների հետ խոշոր ծրագրեր կան:

«Առաջինը Պարսից ծոց – Սև ծով ծրագիրն է: Նիստերից մեկը տեղի ունեցավ 1-2 ամիս առաջ, և հաջորդ նիստը տեղի է ունենալու Բուլղարիայում: Դա ենթակառուցվածքային ծրագիր է, որն ապահովելու է Պարսից ծոցի և Սև ծովի կապը և բեռնափոխադրումների դյուրին ընթացքը:

Երկրորդ ծրագիրը էներգետիկ ոլորտում է. մենք այս պահի դրությամբ իրականացնում ենք բարձրավոլտ երրորդ գծի կառուցման աշխատանքները Իրանի հետ և ունենք գազի ու էլեկտրաէներգիայի փոխանակման համաձայնագիր իրանական կողմի հետ: Այս փուլում նաև բանակցվում է այդ համաձայնագրի երկարացման հարցը:

Իրականում այս խոշոր ծրագրերին ի հավելումն նաև որոշ չափով աճում է մեր առևտրաշրջանառությունը, իսկ ստեղծված պայմաններում երկուստեք մենք կարևորում ենք տվյալ նախագծերի առաջխաղացումը և հնարավոր ավելի արագ ընթացքը»,- ասաց Ավինյանը:

Related posts

Ծանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգը

Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային

Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով