Իրանի հատուկ բանագնացը մեկնում է Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը քննարկելու համար

Իրանի նախագահի հատուկ բանագնաց Աբբաս Արաքչին կայցելի Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Թուրքիա՝ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար, հայտնում է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, փոխանցում է РИА Новости-ն:

«Արաքչիի ծրագիրը, բացի սահմանային շրջաններ այցելելուց, ներառում է այցեր Բաքու, Մոսկվա, Երևան և Անկարա», – ասվում է Խաթիբզադեի հայտարարության մեջ:

Իրանի փոխարտգործնախարարը կլինի Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու հարցում երկրի նախագահի հատուկ բանագնացի կարգավիճակում:

Related posts

ՀՀ-ն որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ. Փաշինյան

Քրեական ոստիկանները Բյուրեղավանի բնակչուհու տանը մեթամֆետամինով ու մարիխուանայով փաթեթներ են հայտնաբերվել

Ռուսաստանի երկինքն անվտանգ չէ միջազգային թռիչքների համար. Զելենսկի