Իրանի դեսպանությունը Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ զորակցությունն է հայտնել ՀՀ կառավարությանն ու ժողովրդին

Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ կարեկցանք հայտնելով մայիսի 26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի և նյութական վնասների կապակցությամբ:

«Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունն իր կարեկցանքն է հայտնում Հայաստանի որոշ քաղաքներում և բնակելի թաղամասերում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով մարդկային զոհերի և նյութական վնասների վերաբերյալ: Դեսպանությունը զորակցությունն է հայտնում բարեկամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին՝ հատկապես վերոնշյալ աղետից տուժածներին»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։Հեղեղումների հետևանքով ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ։ Վերջին տվյալներով կա չորս զոհ։

Related posts

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Քննարկվել են Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի ձևավորման հնարավորությունները. Պապոյանը Ժնևում է