Իրանի արդարադատության նախարարի տեղակալն այցելել է «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժը կրող ԻԻՀ քաղաքացի ազատազրկված անձանց

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Քրեակատարողական ծառայության ղեկավարի տեղակալ Ամբակում Գրիգորյանը, Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ասքար Ջալալիանը և Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին այցելել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Կողմերը շրջայց են կատարել Քրեակատարողական հիմնարկում, ԻԻՀ արդարադատության նախարարի տեղակալը ծանոթացել է հիմնարկի պահման պայմաններին:

Ասքար Ջալալիանը հանդիպում է ունեցել նաև Հայաստանում իրենց պատիժը կրող ԻԻՀ քաղաքացիներին, լսել նրանց մտահոգություններն ու առաջարկությունները:

Այնուհետև, երկու երկրների արդարադատության նախարարների տեղակալները, Ամբակում Գրիգորյանի ուղեկցությամբ եղել են ազատազրկված անձ-հանրային պաշտպան կապն ապահովող սենյակում:

Օրվա ավարտին կողմերն ամփոփել են այցի արդյունքները։

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել