Իրանից ժամանած բեռնատարը կողաշրջվել և ընկել է ձորը. վարորդը մահացել է

2021 թ. սեպտեմբերի 3-ին` ժամը 12:30 սահմաններում, ԻԻՀ քաղաքացու կողմից վարած «IVECO» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երևան-Մեղրիի մաքսակետ միջպետական ավտոճանապարհի 365-րդ կիլոմտերում ճանապարհի շրջադարձը կատարելուց հետո դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի ձախակողմյան հատվածում առկա արգելապատնեշին, կողաշրջվել և մոտ 200 մետր գլորվել ճանապարհին հարակից ձորը: Վարորդը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

Related posts

Երևանի հանրային տրանսպորտի ավտոբուսներից մեկում քաղաքացի է մահացել

Կոլումբիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, կան զոհեր

Գյումրիում հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը