Իրանից բալիստիկ հրթիռ է արձակվել Թուրքիայի ուղղությամբ

Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության ուժերը որսացել են և ոչնչացրել Իրանից Թուրքիայի օդային տարածք ուղղված բալիստիկ հրթիռը։

Ինչպես հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, այն անցել է Իրաքի և Սիրիայի օդային տարածքներով: Հրթիռի բեկորներն ընկել են Թուրքիայի Հաթայ նահանգում, վիրավորներ կամ զոհեր չկան։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը կոչ է արել հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ տարածաշրջանում պատերազմի հետագա տարածումից և հայտարարել է ՆԱՏՕ-ի և մյուս դաշնակիցների հետ խորհրդակցությունների մասին։

Թուրքիայի ԱԳՆ-ն նաև ընդգծել է, որ իրեն իրավունք է վերապահում պատասխանել երկրի դեմ ուղղված ցանկացած թշնամական գործողության։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ