Իրանին տրված վերջնաժամկետի ավարտին 48 ժամ է մնացել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիշեցրել է, որ Իրանին վերջնաժամկետ է տվել գործարք կնքելու կամ Հորմուզի նեղուցը բացելու համար:

«Հիշում եք, թե ինչպես ես Իրանին 10 օր ժամանակ տվեցի գործարք կնքելու կամ Հորմուզի նեղուցը բացելու համար։ Ժամանակը սպառվում է. 48 ժամ է մնացել նրանց վրա իրական դժոխային հարվածից»,- նշել է Թրամփը:

ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ ժամանակավորապես սահմանափակել է հարվածներն Իրանի էներգետիկ օբյեկտներին սկզբում հինգ, իսկ հետո՝ տասն օրով: Տասնօրյա ժամկետը լրանում է երկու օրից՝ ապրիլի 6-ին։ Թրամփի խոսքով՝ նման որոշում է կայացվել Թեհրանի հետ կառուցողական բանակցությունների ֆոնին։ Իրանի իշխանությունները հերքել են ուղղակի բանակցությունների փաստը։

Related posts

ԱԺ պատվիրակությունը Ստրասբուրգ կմեկնի՝ ԵԽԽՎ նիստերին մասնակցելու համար

Մոսկվա կանչված ՌԴ դեսպանը վերադարձել է Հայաստան․ Կոպիրկինն անցել է իր աշխատանքային պարտականություններին

Ինչպես ընտրել անվտանգ և որակյալ պաղպաղակ․ ՍԱՏՄ-ի խորհուրդները