Իրանը որևէ կողմի թույլ չի տա վտանգավոր գործողություններ կատարել սահմանին. ՊՆ ղեկավար

Իրանն իր ազգային շահերն ու ժողովրդին պաշտպանում է մեծ եռանդով և առանց որևէ վերապահումների, հայտարարել է պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման և Իսրայելի հետախուզության՝ Մոսադի կենտրոնի դեմ Սիրիայում և Իրաքում մի շարք հրթիռային հարվածներից հետո։ Այս մասին գրում է tasnimnews.com-ը:

Երեքշաբթի վաղ առավոտյան սիրիական Իդլիբում և իրաքյան Էրբիլում գտնվող թիրախների ուղղությամբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից հասցված հրթիռային հարվածների մասին լրագրողների հարցին ի պատասխան Իրանի պաշտպանության նախարարն ասել է.«Մենք սահմաններ չենք դնում մեր ազգային շահերի և ժողովրդի պաշտպանությանն ուղղված միջոցառումներում և նման միջոցներ կձեռնարկենք հզոր կերպով»։

Վերահաստատելով Իրանի հարգանքը այլ պետությունների ինքնիշխանության, շահերի և կանոնակարգերի նկատմամբ՝ Աշտիանին ասել է, որ Իրանը որևէ կողմի թույլ չի տա վտանգավոր գործողություններ կատարել սահմանին։

«Մենք ակարձագանքնեք ցանկացած տարածքից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուղղված սպառնալիքներին»,- ընդգծել է նա։

Related posts

Հուլիսի 1-ից ԱՄՆ ՄԶԳ-ն դադարեցնում է բոլոր արտասահմանյան ծրագրերը. Ռուբիո

Չեմ կարծում, որ հոսանքը թանկանալու որևէ նախադրյալ կա. Վահագն Ալեքսանյան

Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 6 մարդ մահացել է, 19-ը՝ վիրավորվել