Իրանը մերժել է ԱԷՄԳ-ի մուտքը իր միջուկային օբյեկտներ

Իրանի իշխանությունները թույլ չեն տվել Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ) մուտք գործել ԱՄՆ-ի հարվածների տակ հայտնված միջուկային օբյեկտներ՝ հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Նա ընդգծել է, որ Իրանում տեսուչների աշխատանքը հստակ կանոնակարգում է Իրանի ազգային անվտանգության խորհուրդը:

Անցյալ տարի ԱՄՆ-ն մի շարք հարվածներ է հասցրել իրանական մի քանի միջուկային օբյեկտի, որոնցից մի քանիսում, ենթադրաբար, պահվում էր բարձր հարստացված ուրան։

Հարստացված ուրանի պաշարները նախկինի պես գտնվում են Իրանի միջուկային օբյեկտներում։ Այս մասին հայտնել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ դա ենթադրություն է, և դա հաստատելու համար անհրաժեշտ է վերադառնալ այդ վայրերն ու ստուգում անցկացնել:

Իրանի իշխանությունները ԱԷՄԳ-ին արգելել են մուտք գործել միջուկային օբյեկտներ 2025 թվականի հունիսին Իրանի և Իսրայելի զինված հակամարտությունից հետո։ Մինչ այդ գործակալության աշխատակիցներն Իրանում ստուգումներ էին անցկացնում՝ խաղաղ նպատակներով միջուկային օբյեկտների օգտագործումը ստուգելու համար: Վաշինգտոնի և Թեհրանի հուշագիրը ենթադրում է, որ Իրանը ուրանի հարստացման մակարդակը կիջեցնի ԱԷՄԳ -ի վերահսկողության ներքո:

Related posts

Կիևը ձգտում է, որ ՆԱՏՕ-ն ճանաչի Ուկրաինայի նոր դերը անվտանգության ճարտարապետության մեջ

Կարևոր օրենսդրական փոփոխություններ՝ ԱԺ արտահերթ նստաշրջանին.

Պատանիների աշխարհի առաջնությանը Հայաստանը կմասնակցի երկու մարզիկով