Իրանը հրաժեշտ է տալիս նախագահ Ռայիսիին

Այսօր վաղ առավոտից Թեհրանում հազարավոր մարդիկ են հավաքվել մասնակցելու ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և մյուս զոհերին վերջին հրաժեշտի արարողությանը:

Հուղարկավորության արարողությունից առաջ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ծիսական աղոթք է կարդացել: Մայիսի 23-ին տեղի կունենա հուղարկավորության արարողությունը՝ Իրանի հյուսիս-արևելքում գտնվող սրբազան Մաշհադ քաղաքում։

Թեհրանում զոհերի հիշատակության արարողությանը ներկա կգտնվեն օտարերկրյա պաշտոնյաներ և բարձրաստիճան պատվիրակություններ։ Իրանի կառավարական լրատվական գործակալությունների տվյալներով՝ սպասվում է մոտ 40 օտարերկրյա պատվիրակության մասնակցություն։ Հրաժեշտին ներկա է եղել նաև ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։

Իրանում 5-օրյա սուգ է հայտարարված:

Related posts

Փեթակ առևտրի կենտրոնի մոտակայքում մեքենաներ են բախվել․ չորս տուժածները հոսպիտալացվել են

Տեղի է ունեցել ՔՊ 4-րդ քաղաքական ժողովը․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Ռուսաստանը և Ադրբեջանը քննարկում են գործարքներում ազգային արժույթներին անցնելու հարցը