Իրանը կիրառել է «Խայբար» հրթիռը, Իսրայելի Բաթ Յամ քաղաքում ավերածություններ կան

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իսրայելի վրա հարձակման ժամանակ օգտագործել է իրանական «Խայբար» հրթիռը, ինչի հետևանքով Թել Ավիվի շրջանի Բաթ Յամ քաղաքում մի ողջ շրջան է ոչնչացվել։ Այս մասին հաղորդում է SHOT Telegram ալիքը։

«Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակման հետևանքով տուժել է ավելի քան 100 մարդ։ Քաղաքի մի ամբողջ թաղամաս ոչնչացել է»,- ասվում է հրապարակման մեջ։

SHOT-ի տվյալներով՝ «Խայբարը» բալիստիկ հրթիռ է, որը կարող է հաղթահարել մինչև երկու հազար կիլոմետր՝ կրելով մեկուկես տոննա պայթուցիկ նյութ։

Իսրայելական Ynet լրատվական պորտալը հայտնում է, որ Իսրայելի վրա Իրանի վերջին հարձակման հետևանքով առնվազն 125 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, 35 մարդ անհետ կորած է համարվում, 3-ը սպանվել է:

Related posts

Եվրամիությունը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները

ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները