Իրանը գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը կարձագանքի ծրագրերի համաձայն

Իրանը գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը կարձագանքի ծրագրերի համաձայն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Mehr գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի Նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին:

Նրա խոսքով՝ ի պատասխան գեներալ Սոլեյմանիի սպանության Իրանը մահացու հարված է հասցրել Այն ալ Ասադ ամերիկյան բազային, չնայած կարող էր Միացյալ Նահանգներին ավելի խիստ պատժել:

Վկայակոչելով իրանցի միջուկագետ-գիտնական Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը՝ նա շեշտել է, որ Իրանի ու իր թշնամիների միջև նոր պատերազմ է սկսվել, եւ այդ պատերազմը շարունակվում է:

«Քանի որ Թրամփի վարչակազմի կառավարումը մոտենում է վերջին, Միացյալ Նահանգները սիոնիստական ռեժիմի հետ համագործակցությամբ Իրանի դեմ ակցիաների շարք է անցկացնում, ինչն ամեն դեպքում հերթական պատերազմ է, և բնական է, որ այդ պատերազմում կան նահատակներ, պատերազմը դեռևս չի ավարտվել»,- հավելել է նա:

Շեշտելով, որ հենց Իրանն է պատերազմին վերջ տալու, Ռեզաին ասել է, թե Իրանը կպատժի «սիոնիստական ռեժիմին, որպեսզի փոխզիջման գնացող արաբական երկրները գիտակցեն, որ մեծ սխալ են թույլ տվել»:

Related posts

Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. Փաշինյան

Մեր ցանկությունն այն է, որ իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի. Փաշինյանը՝ Իրանին տնտեսական պատերազմ հայտարարելու մասին

Արմեն Աշոտյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք