Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և Չորրորդ հանրապետության գաղափարը բխում են հայ ժողովրդի պատմությունից. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել «Մի րոպե մի բան ասեմ – 8» շարքից։

«Ի՞նչ դաս է մեզ տալիս մեր պատմությունը: Մեր պատմությունը մեզ ասում է՝ մի՛ կրկնեք ինձ, իսկ նրան չկրկնելու համար մենք պետք է կարդանք, մենք պետք է սովորենք, պետք է սերտենք մեր պատմությունը:

Եկեք ի վերջո խոստովանենք, որ մենք շատ խոսում ենք մեր պատմությունից, բայց շատ չենք կարդում մեր պատմությունը:

Ի՞նչ է ասում մեզ պատմական Հայաստանը:

Պատմական Հայաստանը մեզ ասում է՝ ձեր ունեցած պետությունը՝ ՀՀ-ն, մի՛ դարձրեք պատմական Հայաստանի մաս, և հետևաբար, Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և Չորրորդ հանրապետության գաղափարը բխում են հայ ժողովրդի պատմությունից, բխում են պատմական Հայաստանի ուղերձների սերտումից»,- ասում է վարչապետը տեսանյութում:

Related posts

ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է երկրի օդային տարածքի անապահովության վերաբերյալ Ուկրաինայի հայտարարությունը

Խնդիրը պետք է վերաձևակերպենք և ջրային ոլորտի բարեփոխումներից անցում կատարենք ջրային վերափոխման օրակարգին