Իրազեկման թերթիկներ՝ դժբախտ պատահարների կանխարգելման նպատակով

Օրվա ընթացքում մոտավորապես 4000 մեքենա է երթևեկում Գյումրի- Վանաձոր մայրուղով: Գյումրիում գտնվող 2 գծանցումներից մեկը հենց այս ճանապարահատվածում է: Գնացքների և մեքենաների բախման դեպքերի թիվն  էլ վերջին 5 տարիներին 17 է եղել, դրանք շատ հաճախ կյանքին սպառնացող դեպքեր են, ուստի երթևեկության կանոնների պահպանումը հատկապես գծանցումների մոտ խիստ անհրաժեշտ է: Արդեն 4-րդ տարին է « Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցների նախաձեռնությամբ իրականացվում է իրազեկման միջոցառում պատահարների նվազեցման ու կանխարգելման նպատակով: « Հարավկովկասյան երկաթուղու» «Գյումրի գծի ուղեմասի» աշխատակիցների և պարեկային ծառայողների կողմից  իրազեկման թերթիկներ բաժանվեցին նաև այս հատվածով երթևեկող վարորդներին:

Related posts

Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել

Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ