Իսրայելում ահաբեկչությունից հետո Նեթանյահուն կարգադրել է սահմանային ոստիկանության լրացուցիչ ստորաբաժանումներ մոբիլիզացնել

Թել Ավիվում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս վեցը վիրավորվել են: Նշվում է, որ բոլորը զբոսաշրջիկներ են եղել:

Հանցագործը վրաերթի է ենթարկել հետիոտներին, իջել մեքենայից, փորձել կրակել քաղաքացիների վրա: Ոստիկաններին հաջողվել է վնասազերծել 30-ամյա տղամարդուն:

Տեղի ունեցածից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրել է սահմանային ոստիկանության լրացուցիչ ստորաբաժանումներ մոբիլիզացնել:

Տեղական լրատվամիջոցները գրում են, որ Թել Ավիվում այս հարձակումը տեղի է ունեցել պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ լարվածության ֆոնին այն բանից հետո, երբ վերջին մի քանի օրվա ընթացքում Իսրայելի իրավապահները երկու անգամ ներխուժել են Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթ, որը մուսուլմանների գլխավոր սրբավայրերից է:

Related posts

Ձերբակալվել է ՀԷՑ-ի ևս 2 աշխատակից

Չնախատեսված կարճատև հանդիպում Լեռնանիստի բնակիչների հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Քորթնի Ռեթրին մտքեր են փոխանակել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ 80» նախաձեռնության վերաբերյալ