Իսրայելի ռազմաօդային ուժերի գնդակոծության հետևանքով վնասվել է Դամասկոսի օդանավակայանը

Իսրայելի ինքնաթիռների հարվածների հետևանքով վնասվել է Դամասկոսի օդանավակայանը, այդ թվում՝ թռիչքուղիները՝ հայտնել են Սիրիայի տրանսպորտի նախարարությունից:

Նշվում է, որ շարքից դուրս բերված թռիչքուղիները զգալիորեն վնասվել են մի քանի վայրերում, տուժել է նաև օդանավակայանի լուսավորությունը: Թռիչքները չեղարկվել են:

Սիրիան Իսրայելին մեղադրել է ագրեսիայի մեջ: Նախարարության հայտարարության համաձայն՝ ավիահարվածի թիրախը եղել է հենց Դամասկոսի միջազգային օդանավակայանի ենթակառուցվածքը։

Ավելի վաղ Սիրիայի պաշտպանության նախարարությունը Իսրայելին մեղադրել էր Դամասկոսից հարավ հրթիռներով հարվածներ հասցնելու համար։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ևս դատապարտել է Իսրայելի գործողությունները։

Related posts

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգում գտնվող 526 քմ մակերեսով հողամասը. Փաշինյան

ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում»

ԱԺ հանձնաժողովը քննարկել է անհայտ կորածների վերաբերյալ մի շարք հարցեր