Իսրայելի նպատակը Թեհրանում իշխանափոխությունն է. Ֆիդան

Իրանի շուրջ ընթացող զարգացումները վտանգում են ոչ միայն տարածաշրջանի ապագան, այլև գլոբալ կայունությունը՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Նա ընդգծել է, որ արաբական երկրներում ամերիկյան բազաներին Իրանի ուղղակի հարվածներն ընդլայնում են ճգնաժամի մասշտաբները: Նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակին։ Ֆիդանը նշել է, որ դրա փակումը ծանր ցնցումներ կառաջացնի համաշխարհային ֆինանսական և էներգետիկ համակարգերում, ինչը կստիպի ԱՄՆ-ին ցանկացած միջոցներով անհապաղ արդյունքների հասնել:

Նա ընդգծել է, որ Անկարայի պահանջը մնում է անփոփոխ՝ անհապաղ դադարեցնել փոխադարձ հարձակումները և վերադառնալ դիվանագիտությանը։

Ֆիդանը պարզաբանել է, որ այժմ Իսրայելի նպատակը Թեհրանում իշխանափոխությունն է, սակայն Իրանի հասարակության շրջանում ներկայումս անկարգությունների նշաններ չկան, որոնք կարող են հանգեցնել ռեժիմի փոփոխության:

Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով՝ այժմ Իրանը փորձում է բարձր գին պարտադրել հակառակորդներին:

Related posts

Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

Ջրաշիթեր և արցունքաբեր գազ․ Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների

«Ռուսական երկաթուղիներ»-ը դիտարկում է Թուրքիայից և Ադրբեջանից Վրաստանով բանջարեղեն մատակարարելու հնարավորությունը