Իսրայելի հետ էսկալացիայի սկզբից ի վեր զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 3000-ը

Հոկտեմբերի 7-ից իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրումից հետո պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը: Այս մասին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունն իր թելեգրամյան ալիքում։

Նախարարության տվյալներով՝ մոտ 3 հազար մարդ է զոհվել Գազայի հատվածում, ևս առնվազն 61 մարդ՝ Հորդանան գետի արևմտյան ափին։

Հաղորդվում է, որ վիրավորների ընդհանուր թիվը հասել է 13,750-ի, որոնցից մոտ 12,500-ը տուժել է Գազայում և առնվազն 1250-ը՝ Հորդանան գետի արևմտյան ափին:

Related posts

Արաղչին հայերենով շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Տնային կալանքի տակ գտնվող 398 քաղաքացիներ մասնակցել են ընտրություններին․ Պրոբացիայի ծառայություն

Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասում ավելացան 650-ով. Վահագն Ալեքսանյան