Իսրայելի բանակը Գազայի ողջ հատվածում շարունակում է գրոհել «Իսլամական ջիհադի» թիրախները

Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է հարվածներ հասցնել Գազայի հատվածում պաղեստինյան «Իսլամական ջիհադ» ծայրահեղական խմբավորման զենքի պահեստներին ու կրակային դիրքերին:

Իսրայելցի ուժայինները շաբաթ գիշերը Հորդանան գետի արևմտյան ափին ձերբակալել են խմբավորման 19 ակտիվիստի: Այդ մասին հայտնել են բանակի մամուլի ծառայությունից։

Իսրայելցի զինվորականների գնահատականներով՝ խմբավորման դեմ «Լուսաբաց» գործողության առաջին հարվածների ընթացքում սպանվել է շուրջ 15 արմատական, ներառյալ՝ Գազայի հատվածի հյուսիսային մասի խմբավորման հրամանատարը:

Գործողության մեկնարկից հետո «Իսլամական ջիհադի» ակտիվիստներն էլ սկսել են հրթիռակոծել Իսրայելի քաղաքները։ Նշվում է, որ պաղեստինցի արմատականներն Իսրայելի ուղղությամբ ընդհանուր առմամբ 71 հրթիռ են արձակել։

Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտնել է, որ սկսել է հատուկ գործողություն՝ ընդդեմ «Իսլամական ջիհադ» խմբավորման:

Related posts

Առաջիկա երկու օրերին ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ

Ձերբակալվել է թիվ 2 տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը