Իսրայելը մերժել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձևը

Իսրայելը մերժել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նոր բանաձևը, որը կոչ է անում ազատագրել պաղեստինյան տարածքները, այն համարելով «հիմարության շքերթ», իսկ Գլխավոր վեհաժողովը՝ «քաղաքական թատրոն»։ Այդ մասին ասվում է հրեական պետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։

«Իսրայելը մերժում է Գլխավոր վեհաժողովի աղավաղված և իրականությունից կտրված որոշումը և շնորհակալություն է հայտնում աշխարհի առաջատար երկրներին, որոնք չեն միացել այսօր Նյու Յորքում տեղի ունեցած հիմարության շքերթին»,- ասվում է տեքստում:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև էր ընդունել, որով Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել իր անօրինական ներկայությունը Պաղեստինի օկուպացված տարածքում։ «Թել Ավիվը պետք է դա անի սույն բանաձևի ընդունումից ոչ ուշ, քան 12 ամիս հետո։ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը նաև Իսրայելից պահանջել է կատարել միջազգային իրավունքով նախատեսված իր բոլոր իրավական պարտավորությունները»,- նշվում է փաստաթղթում։

Related posts

Հայաստանը թևակոխել է ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ. Փաշինյան

ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր

Ֆիդանն ու Բարոն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում